Մազերի խնամք
Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am
Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք, որոնք կօգնեն արագացնել մազերի աճը։
Ռոզմարին։ Մազերի աճը խթանելու համար ռոզմարինը լավագույն բույսերից է։ Այն օգտագործվում է մազաթափության, ինչպես նաև մազերի վաղաժամ սպիտակելը կանխարգելելու նպատակով։ Ամեն օր մազերը լվացեք ռոզմարինի ջրով, ինչը հնարավորություն կտա թարմացնել մազերի գույնը և դրանց ծավալ հաղորդել։
Ձիաձետ։ Այս բույսը մեծ քանակով կրեմնիում է պարունակում՝ հանքանյութ, որն ապահովում է մազերի, եղունգների և ոսկրերի ամրությունը։ Ձիաձետը սնուցում է մազարմատները, ինչի արդյունքում կարող է դադարեցնել նաև մազաթափությունը։
Եղինջ։ Այս բույսը միացություններ է պարունակում, որոնք նպաստում են մազերի աճին։ Եղինջը ո՛չ միայն կանխարգելում է մազաթափությունը, այլև օգնում է սեբորեայի և թեփի դեպքում։ Եղինջը մեծ քանակով B, C, E վիտամիններ է պարունակում, ինչի շնորհիվ նվազեցնում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը։ Եղինջը խոչընդոտում է նաև մեծ քանակով ճարպի արտադրմանը և խթանում է արյան շրջանառությունը՝ նպաստելով մազերի ամրությանն ու փայլին։ Եղինջն օգնում է նաև գլխամաշկը հագեցնել թթվածնով։
Հինա։ Այս բույսից, ինչպես հայտնի է, ստանում են բնական ներկող միջոց։ Այն հնարավորություն է տալիս մազերին գույն հաղորդել ոչ ագրեսիվ միջոցով։ Հինան հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում այն դառնում է արդյունավետ միջոց՝ թեփի և սեբորեայի դեմ պայքարում։
Կարի։ Այս համեմունքը հատկապես օգտագործվում է արևելյան խոհանոցում։ Դրա կանաչ տերևներն օգտագործվում են քիմիական նյութերի ազդեցության հետևանքով առաջացած վնասվածքների ապաքինման համար։ Կարին եթերային յուղեր է պարունակում, որոնք սնուցում են մազերը։ Այն նաև մեծ քանակով բետա-կարոտին է պարունակում՝ սննդարար նյութ, որը նվազեցնում է մազաթափությունը, խթանում մազերի աճը։ Այն նպաստում է մելանինի արտադրությանը, մազերը սնուցում վիտամիններով ու հանքանյութերով, ինչպիսիք են պղինձը, երկաթը, ցինկը։
Դարչին։ Եթե մազերն ամուր չեն, հարկավոր է դարչին օգտագործել։ Դարչինը հականեխիչ հատկություն ունի, ինչի շնորհիվ կանխարգելում է գլխամաշկի հիվանդությունները, օգնում ազատվել միկրոօրգանիզմներից, որոնք նպաստում են մազաթափությանը։ Դարչինը խթանում է նաև արյան շրջանառությունը մազերի ֆոլիկուլներում, ինչի արդյունքում ապահովում է խիտ և փայլուն մազեր։
Դարչինը մազերի առողջության համար օգտագործվող լավագույն միջոցներից է։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլներն ու արագացնում մազերի աճը։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ օգտագործելու դեպքում այս միջոցը կարող է նաև նկատելիորեն բացացնել մազերի գույնը։
Հարկավոր է.
- 2 ճաշի գդալ բնական մեղր,
- 2 ճաշի գդալ դարչին,
- 3 ճաշի գդալ կոնդիցիոներ։
Ուշադիր եղե՛ք. բաղադրիչների քանակը նախատեսված է երկար մազերի համար։ Եթե մազերը կարճ են, երկու անգամ պակասեցրեք դրանց քանակը։
Ինչպե՞ս պատրաստել: Մեղրն ու դարչինն այնքան խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ավելացրեք կոնդիցիոները, կրկին խառնեք։ Քսեք մազերին ամբողջ երկայնքով։ Զգույշ եղե՛ք. դեմքի մաշկին քսվելու դեպքում այս միջոցը կարող է կարմրություն առաջացնել։ Պետք չէ այս միջոցը քսել գլխի մաշկին։ Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, գլուխը փաթաթեք սրբիչով։ Թողեք 30 րոպե։ Հանեք սրբիչը, ևս 4-5 ժամ դիմակը թողեք մազերին։ Գլուխը լվացեք տաք ջրով։ Եթե մազերը չոր են, հարկավոր է բաղադրիչներին ավելացնել մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ նշի յուղ։
Հիշե՛ք. կարևոր է նաև մազերի ներքին սնուցումը։ Այդ նպատակով սննդակարգում ներառեք ձուկ, յոգուրտ, վարսակ և այլ օգտակար մթերքներ։ Հնարավորության սահմաններում խուսափեք քիմիական միջոցների օգտագործումից. սրանք թուլացնում են մազերը։
10.01.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ